Ֆրենկի դե Յոնգ. «Հուսով եմ, որ սա լավ բանի սկիզբն է»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում «Օսասունայի» նկատմամբ տարած հաղթանակը (2-0)։

«Հուսով եմ, որ սա լավ բանի սկիզբն է: Մենք պետք է շարունակենք կատարելագործվել: Մեր թիմում շատ փոփոխություններ կան։ Գործընկերներին ընտելանալու համար ժամանակ է պետք: Հիմա ավարտը շատ գեղեցիկ կլինի։

Եզրափակչին երկու օր է մնացել, սա ավելի քան բավարար ժամանակ է հանգստանալու համար, քանի որ մենք լրացուցիչ ժամանակ չխաղացինք, և ստիպված չենք լինի որևէ տեղ տեղափոխվել։ Մենք պատրաստ կլինենք», – Դե Յոնգի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։