«Չելսին» տրանսֆերային նպատակ ունի

«Վեստ Բրոմվիչի» կենտրոնական պաշտպան Սեդրիկ Կիպրեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է համալրել Լոնդոնի «Չելսիի» շարքերը, այս մասին սոցիալական ցանցում հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ լոնդոնյան ակումբը ցանկանում է խաղացողին ձեռք բերել անվճար, քանի որ նրա պայմանագրի ժամկետը ներկայիս թիմի հետ ավարտվում է։ Կոտդիվուարցիով հետաքրքրված են նաև Պրեմիեր Լիգայի, Լիգա 1-ի և Բունդեսլիգայի թիմերը:

Այս մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 խաղի, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։