«Ռենի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը ծրագրում է վերադառնալ Պրեմիեր Լիգա։
Get French Football News-ի փոխանցմամբ՝ Մատիչը դժգոհ է ֆրանսիական թիմում տիրող մթնոլորտից և պատրաստվում է խզել պայմանագիրն ակումբի հետ։
Նշվում է, որ սերբ կիսապաշտպանը հանձնարարել է իր գործակալներին տարբերակ փնտրել՝ կարիերան Պրեմիեր Լիգայում շարունակելու համար։
Մատիչը դարձել է «Ռենի» խաղացող նախորդ ամառ՝ 2,5 միլիոն եվրոյով տեղափոխվելով «Ռոմայից»։