Նասեր Ալ-Խելաիֆի. «Ես շատ եմ հարգում Մեսսիին, բայց սխալ է, որ ինչ-որ մեկը վատ է խոսում ակումբի մասին նրա հեռանալուց հետո»

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին անհարգալից է անվանել փարիզցիների նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի բացասական հայտարարությունները ակումբի հասցեին։

«Նրա համար հեշտ չէր, քանի որ Մբապպեն և Նեյմարը դեռ թիմում էին: Ես շատ եմ հարգում նրան, բայց եթե կա մեկը, ով վատ է խոսում ակումբի մասին նրա հեռանալուց հետո, դա սխալ է։ Դա հարգանքի հարց է»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Մեսսին ՊՍԺ-ում խաղացել է 2021-ից 2023 թվականներին։ Անցած ամառ նա տեղափոխվեց «Ինտեր Մայամի» փարիզյան թիմի հետ պայմանագրի ավարտից հետո։