Մեհդի Թարեմին կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում

«Պորտուի» եւ Իրանի հավաքականի հարձակվող Մեհդի Թարեմին կարող է կարիերան շարունակել «Ինտերում»։

Ինչպես հայտնում է FCInterNews-ը, միլանյան ակումբի ներկայացուցիչներն այս շաբաթ հանդիպել են միջնորդի հետ՝ քննարկելու հաջորդ ամառ 31-ամյա ֆուտբոլիստի ազատ գործակալի տրանսֆերը:

Նշվում է, որ Թարեմին մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը «Պորտուի» հետ, որն ավարտվում է հունիսի 30-ին։

Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում «Պորտուի» կազմում անցկացրած 24 խաղում դարձել է 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։