Ալան Շիրերն ասել է, թե ում պիտի գնի «Նյուքասլը»

«Նյուքասլի» նախկին հարձակվող Ալան Շիրերը կիսվել է իր կարծիքով, թե «կաչաղակները» որ ֆուտբոլիստներին պետք է բերեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Բացի այդ, Շիրերը կատակով քննարկել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի թեկնածությունը՝ Էդդի Հաուի թիմն ուժեղացնելու համար։

«Կարծում եմ՝ մեզ պետք է դարպասապահ, կիսապաշտպան և հարձակվող։ Հաջողություն, իհարկե, գոլային հարձակվող գտնելու փորձերում: Շատ ակումբներ փնտրում են նման ֆուտբոլիստների, բայց մենք միայն երազում ենք այս մասին: Մբապպե՞ն։ Կարծում եմ՝ մենք փորձեցինք հրավիրել նրան, բայց «Նյուքասլին» ընտրելու փոխարեն Կիլիանն ընտրեց «Ռեալը»», – Շիրերի խոսքերն է մեջբերում Geordie Boot Boys-ը։

Պրեմիեր Լիգայի 2023/24 մրցաշրջանի 20 տուրերից հետո «Նյուքասլը» 29 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։