«Ժիրոնան» տպավորիչ ցուցանիշ է գրանցել

Առաջին շրջանի արդյունքներով «Ժիրոնան» ընդամենը մեկ պարտություն է կրել՝ ութերորդ տուրում Մադրիդի «Ռեալից» (0:3):

Միշելի թիմը 9 արտագնա խաղ է անցկացրել՝ 7 հաղթանակ տանելով և 2 անգամ ոչ-ոքի խաղալով։

19 տուրից հետո «Ժիրոնան» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: Թիմն ունի վաստակած 48 միավոր։ Արժե ասել, որ նույնքան միավոր ունի առաջատար Մադրիդի «Ռեալը»։