Ֆերնանդու Սանտուշը նոր թիմ ունի

«Բեշիքթաշը» հայտարարել է Ֆերնանդու Սանտուշին ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։

69-ամյա պորտուգալացին պայմանագիր է կնքել մինչեւ 2025 թվականի ամառ:

2023-ի սեպտեմբերին Սանտուշը լքել է Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, որը նա ղեկավարել է անցյալ տարվա հունվարից: Մինչ այդ նա ավելի քան 8 տարի մարզել է Պորտուգալիայի հավաքականը, որի հետ նրանք հաղթել են 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում և 2018/19 թվականների Ազգերի Լիգայում։

18 տուրից հետո «Բեշիքտասը» վաստակեց 29 միավոր եւ Թուրքիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 6-րդ տեղը: