Արտուրո Վիդալը վիրավորել է Հենրիխ Մխիթարյանին

Չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը նախկինում հասցրել է խաղալ Միլանի «Ինտերում» և հետևաբար առանձնահատուկ հետաքրքրությամբ հետևում է ակումբի գործերին։

Իր հայրենակցի՝ Ալեքսիս Սանչեսի դժվարությունները նրան իսկապես դուր չեն գալիս. նա կորցնում է իր տեղը Հենրիխ Մխիթարյանի հետ հիմնական կազմի պայքարում։

«Ալեքսիս, դու պետք է թողնես «Ինտերը»: Ընդհանրապես չպետք է վերադառնայիր։ Ինչպե՞ս կարելի է նույնիսկ Սանչեսի փոխարեն այս ապուշ Մխիթարյանին խաղացնել։ Ես շատ զայրացած եմ», – Վիդալի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։