Ա Սերիայի ակումբը չի ուզում գնել Լորենցո Ինսինյեին

«Ֆիորենտինան» չի ցանկանում պայմանագիր կնքել հարձակվող Լորենցո Ինսինյեի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան սոցցանցերում։

«Նա մեր ծրագրերի մաս չէ»,- իրավիճակը մեկնաբանել է «Ֆիորենտինայի» գործադիր տնօրեն Ջո Բարոնեն:

2023 թվականի նոյեմբերին հաղորդվում էր, որ 32-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է «Լացիոն»։

Նա «Տորոնտոյում» հանդես է գալիս 2022 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։ Ինսինյեի տրանսֆերային արժեքը գնահատվում է 8 միլիոն եվրո։