Արգենտինայում ծնված «Ֆեյենորդի» հարձակվող Սանտյագո Խիմենեսը կատարել է իր ընտրությունը՝ որոշել է խաղալ Մեքսիկայի հավաքականում։
Բացատրելով այս որոշումը՝ Խիմենեսը շատ է խոսել Լիոնել Մեսսիի մասին՝ ամփոփելով, որ ցանկանում է խաղալ ոչ թե նրա հետ, այլ նրա դեմ՝ աշխարհի լավագույն խաղացողի դեմ։
«Ես գոհ եմ իմ կատարած ընտրությունից: Ընտանիքս փորձեց համոզել ինձ մրցել Արգենտինայի համար, բայց սիրտս ինձ այլ ընտրություն ասաց։ Ես սիրում եմ Մեսսիին, բայց ես ընտրություն չեմ կատարել այս զգացումից։ Նա իսկական գազան է, պատմության լավագույն խաղացողը, բայց ավելի լավ է նրա դեմ խաղալ»,- Խիմենեսի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը։