Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոն սոցցանցում լուսանկար է հրապարակել, որում «Արանդինայի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակչի ընդմիջման ժամանակ (3:1) հանդերձարանում տաքացնում է ոտքերը։
«Այսօր ցուրտ էր, ուստի ոտքերս ընդմիջմանը վառարանի վրա էին»,- գրել է Ռոդրիգոն իր սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ Ռոդրիգոն այս խաղում դարձել է գոլի հեղինակ, որը խփել է 90+1-ին րոպեին։ Բացի բրազիլացուց, մրցակցի դարպասը գրավել են նաև հարձակվող Խոսելուն և կիսապաշտպան Բրահիմ Դիասը։ Խաղի 90+3-րդ րոպեին «արքայական» ակումբի պաշտպան Նաչո Ֆերնանդեսը դարձավ ինքնագոլի հեղինակ։
Այս մրցաշրջանում 22-ամյա եզրային հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։