Լորենցո Ինսինյեն ցանկանում է մոտ ապագայում վերադառնալ Եվրոպա

«Տորոնտոյի» հարձակվող Լորենցո Ինսինյեն ցանկանում է մոտ ապագայում վերադառնալ Եվրոպա։

Լրագրող Նիկոլո Շիրայի տեղեկություններով՝ իտալացուն վերջերս առաջարկել է «Ֆիորենտինան», սակայն «մանուշակները» հրաժարվել են «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստից։

Լորենցոն չի կորցնում Եվրոպա վերադառնալու հույսը և այլ տարբերակներ կփնտրի։ Հիշեցնենք, որ 2022 թվականի ամռանը Ինսինյեն հեռացավ «Նապոլից», որի կազմում խաղացել էր 12 տարի։