«Յուվենտուսը» որոշում է կայացրել Ադրիեն Ռաբիոյի ապագայի վերաբերյալ

«Յուվենտուսը» որոշում է կայացրել իր կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի ապագայի վերաբերյալ, ով նախորդ ամառ նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ մինչև այս մրցաշրջանի ավարտը։

Լրագրող Նիկոլո Չեկարինիի տեղեկություններով՝ «Յուվենտուսը» բանակցություններ է սկսել ֆրանսիացու հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Կողմերի միջև լավ հարաբերություններ կան, ուստի նոր գործարք կնքելու հավանականությունը բավականին մեծ է։

Հիշեցնենք, որ Ռաբյոն նախկինում եղել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում։ 28-ամյա ֆրանսիացին Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։