«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը, ով այժմ հանդես է գալիս «Ալ-Իթթիֆակում», ցանկանում է հեռանալ սաուդյան ակումբից և վերադառնալ Անգլիայի առաջնություն, պնդում է Daily Mail-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 33-ամյա անգլիացին չի կարողացել լիովին հարմարվել Սաուդյան Արաբիային եւ պատրաստ է դիտարկել ցանկացած առաջարկ, որը կստանա հունվարին։
Նշվում է, որ «Ալ-Իթթիֆակից» վաղաժամ հեռանալու դեպքում Հենդերսոնը ակումբին 7 միլիոն ֆունտ կվճար, քանի որ նրա շաբաթական 700 հազար ֆունտ աշխատավարձը չի հարկվի միայն այն դեպքում, եթե անգլիացին լրացնի իր գործունեության երկու տարին։ Աղբյուրը, սակայն, նշում է, որ կիսապաշտպանը պատրաստ է նման միջոցների դիմել՝ հանուն Անգլիա արագ վերադարձի։