Արդա Գյուլերն այս ցուցանիշով «Ռեալի» պատմության երրորդ ֆուտբոլիստն է

Կիսապաշտպան Արդա Գյուլերը նորամուտը նշեց Մադրիդի «Ռեալի» կազմում։

18-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել «Արանդինայի» դեմ խաղում։

Opta-ի փոխանցմամբ՝ Գյուլերը դարձել է Թուրքիայի երրորդ ներկայացուցիչը, ով պաշտոնական մրցաշարում հանդիպում է անցկացրել Մադրիդի «Ռեալի» կազմում։

Թուրքերից մադրիդյան ակումբի խաղերում առաջատարներն են Նուրի Շահինը (10) և Համիտ Ալթինթոփը (12):