Լոնդոնի «Թոթենհեմի» կիսապաշտպան Էրիկ Դայերը շարունակում է սպասել Մյունխենի «Բավարիայի» ղեկավարության որոշմանը, որը անգլիացուն դիտարկում է որպես պոտենցիալ ուժեղացում։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ կողմերը պայմանավորվել են պայմանագրի կետերի շուրջ, սակայն «Բավարիան» դեռ չի որոշել՝ հրավիրել 29-ամյա անգլիացուն, թե ոչ։ Նշենք, որ Դայերի պայմանագիրը «Թոթենհեմի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։
Հիշեցնենք, որ «Բավարիան» նոր կենտրոնական պաշտպան է փնտրում։ Դայերը ավելի հաճախ սովոր է խաղալ կիսապաշտպանության գոտում, բայց նաև ունակ է պաշտպանել կենտրոնական դիրքը։