Անտոնիո Կոնտեն ուզում է գլխավորել Ա Սերիայի թոփ ակումբ

Իտալացի մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է գլխավորել Ա Սերիայի թոփ ակումբը Մասնագետը ընտրություն է կատարում «Միլանի» և «Յուվենտուսի» միջև, գրում է La Repubblica-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մարզիչը ցանկանում է գլխավորել թուրինյան ակումբը, սակայն դիտարկում է նաև այլ առաջարկներ։ Կոնտեին մոտեցան նաև «Ռոման» և «Նապոլին»:

Կոնտեն արդեն գլխավորել է «Յուվենտուսը» 2011-ից 2014 թվականներին։ Նրա հետ թուրինյան թիմը երեք անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, երկու անգամ էլ հաղթել է երկրի Սուպերգավաթը։ Մասնագետի վերջին աշխատավայրը եղել է «Թոթենհեմը», որը նա լքել է նախորդ տարվա մարտին։