Կիլիան Մբապպեն որոշել է մնալ թիմում ձմռանը

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն որոշել է մնալ թիմում ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է L’Equipe-ը։

Նշվում է, որ ֆրանսիացին իր որոշման մասին հայտարարել է ակումբի ներսում և նախատեսում է փարիզցիների կազմում հանդես գալ Չեմպիոնների Լիգայի գարնանային հատվածում, որտեղ նրանք 1/8 եզրափակչում կհանդիպեն «Ռեալ Սոսյեդադի» հետ։

«Ռեալն» իր հերթին Մբապպեին ժամանակ է տվել մինչև հունվարի կեսերը, որպեսզի ֆուտբոլիստը վերջնականապես որոշի իր ապագան։

Հիշեցնենք, որ Կիլիանի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։