Ժոզե Մոուրինյոն խոսել է իր ապագայի մասին

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իտալիայի գավաթի խաղարկությունում «Կրեմոնեզեին» հաղթելուց հետո (2:1) խոսել է իր ապագայի մասին։

«Ես իմ գործակալին ասացի, որ քանի դեռ ակումբը չի որոշել՝ ես մնալու եմ, թե ոչ, ես չեմ ուզում որևէ բան իմանալ ուրիշների մասին կամ խոսել որևէ մեկի հետ։

Ակումբը ինչ-որ մեկի հետ բանակցո՞ւմ է։ Անկեղծ ասած, ես չեմ հավատում, որ սա ճիշտ է: Ինձ համար ազնվությունն ու փոխադարձությունը մեծ նշանակություն ունեն։ Ես հիմք չունեմ մտածելու, որ «ֆրիդկինների» ընտանիքն անազնիվ է։ Ես 100 տոկոսով վստահում եմ նրանց ազնվությանը։

«Դա չի նշանակում, որ նրանք ցանկանում են ինձ այստեղ, բայց ես չեմ հավատում, որ նրանք իմ թիկունքում բանակցում են այլ մարզիչների հետ»,- ասել է Մոուրինյոն մամուլի ասուլիսի ժամանակ։