Forbes․ Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների ցանկը

Forbes ամսագիրը կազմել և հրապարակել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների ցուցակը։ Թիմերը գնահատվել են ենթակառուցվածքների, կազմի և սպորտային շուկայում կոմերցիոն կարգավիճակի հիման վրա:

Առաջին տեղը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալը», որի արժեքը, ըստ փորձագետների, կազմում է 5 միլիարդ 490 միլիոն եվրո, երկրորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդն» է։ Չնայած ակումբի իրական ճգնաժամին՝ նրա արժեքը դեռևս բարձր է և կազմում է 5 միլիարդ 427 միլիոն եվրո, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Բարսելոնան»՝ 4 միլիարդ 984 միլիոն եվրո:

Հարկ է նշել, որ թոփ-10 ակումբների մեծ մասը Պրեմիեր Լիգայից են, մինչդեռ Ա Սերիայից ոչ մի թիմ ընդգրկված չէ այս վարկանիշում:

Աշխարհի ամենաթանկ ակումբների տասնյակը ըստ Forbes-ի.

«Ռեալ Մադրիդ» – 5,5 միլիարդ եվրո,

«Մանչեսթեր Յունայթեդ» – 5,4 միլիարդ եվրո,

«Բարսելոնա» – 4,9 միլիարդ եվրո,

«Լիվերպուլ» – 4,7 միլիարդ եվրո,

«Մանչեսթեր Սիթի» – 4,5 միլիարդ եվրո,

«Բավարիա» — 4,3 միլիարդ եվրո,

ՊՍԺ – 3,8 միլիարդ եվրո,

«Չելսի» – 2,8 միլիարդ եվրո,

«Թոթենհեմ» — 2,5 միլիարդ եվրո,

«Արսենալ» – 2,4 միլիարդ եվրո։