Չավին երեկվա խաղում վիրավորել է գլխավոր մրցավարին

Հինգշաբթի «Բարսելոնան» կամային հաղթանակ տարավ «Լաս Պալմասում» հյուրընկալվելիս 2։1 հաշվով։

Առաջին խաղակեսի կեսին կատալոնական թիմի խաղացող Սերժի Ռոբերտոն դեղին քարտ ստացավ մրցավարի որոշումից վրդովված լինելու համար։ Չավին նույնպես սկսեց անհամաձայնություն հայտնել։ Այնուհետեւ Չավին վիրավորական արտահայտություն է արել մրցավարի հասցեին, ինչի համար պետք է կարմիր քարտ ստանար։ «Ես խղճում եմ քո անիծյալ մորը», – ասել է «Բարսելոնայի» մարզիչը:

Մրցավարը չի լսել վիրավորանքը, ուստի Չավին չի հեռացվել տեխնիկական տարածքից, գրում է Marca-ն։