Պրեմիեր Լիգան հրապարակել է դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներին

Պրեմիեր Լիգան հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են դեկտեմբեր ամսվա լավագույն խաղացողի մրցանակին։

Ցուցակում ընդգրկվել են Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը (Լիվերպուլ), Մաթեուս Կունյան (Վուլվերհեմփթոն), Մոհամեդ Կուդուսը (Վեսթ Հեմ), Մայքլ Օլիսը (Քրիսթալ Փելաս), Քոլ Պալմերը (Չելսի), Մարկոս ​​Սենեզին, Դոմինիկ Սոլանկեն (երկուսն էլ՝ «Բորնմութ») և Սոնը (Թոթենհեմ)։

Հաղթողը կորոշվի՝ հաշվի առնելով ֆուտբոլային փորձագետների կարծիքները և երկրպագուների քվեարկությունը, որը կտևի մինչև հունվարի 8-ը։