Իվան Պրովեդելը դարձել է «Լացիոյի» 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ

«Լացիոյի» դարպասապահ Իվան Պրովեդելը դարձել է թիմի 2023 թվականի լավագույն խաղացող, հայտնում են ակումբի սոցիալական ցանցերը։

Իտալացի դարպասապահը 60,6 տոկոսով շահել է երկրպագուների ձայնը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է իսպանացի պաշտպան Պատրիկը (20,8%), երրորդը՝ իսպանացի հարձակվող Լուիս Ալբերտոն (18,5%)։

Սեպտեմբերին Պրովեդելը գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի «Ատլետիկոյի» դեմ խաղում (1-1)։