«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայի վիճակի մասին, ով Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրի «Նյուքասլի» հետ խաղում (4:2) մկանային վնասվածք էր ստացել։
«Դոմինիկը շարունակում է ապաքինվել և մեծ ցավ չի զգում, բայց մենք դեռ պետք է սպասենք: Շանս չկա, որ նա կխաղա առաջիկա երկու հանդիպումներում։ Դրանից հետո մենք եւս մեկ հետազոտություն կանցկացնենք եւ կգնահատենք նրա վիճակը»,- Կլոպի խոսքը մեջբերում է մերսիսայդցիների պաշտոնական կայքը։
Հունվարի 7-ին «Լիվերպուլը» Անգլիայի Գավաթի երրորդ տուրում կհանդիպի «Արսենալի» հետ, իսկ հունվարի 10-ին կանցկացնի Անգլիայի Լիգայի գավաթի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը «Ֆուլհեմի» հետ։