ՊՍԺ-ն պատրաստ է 115 միլիոն եվրո վճարել «Նյուքասլի» ֆուտբոլիստի համար

ՊՍԺ-ն հետաքրքրված է «Նյուքասլի» կիսապաշտպան Բրունու Գիմարայեշի ծառայություններով և պատրաստ է նրա համար վճարել 115 միլիոն եվրո, հայտնում է Sport.es-ը։

Ըստ աղբյուրի՝ տրանսֆերով հետաքրքրված է անձամբ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն։ Նշվում է, որ «Նյուքասլը» չի ցանկանում բաժանվել ֆուտբոլիստից։

26-ամյա ֆուտբոլիստը հոկտեմբերին երկարաձգել է պայմանագիրը «Նյուքասլի» հետ։ Բրազիլացու նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը:

Ընթացիկ մրցաշրջանում Գիմարայեշը անցկացրել է 28 հանդիպում, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։