Հաքան Չալհանօղլուն բացատրել է իր հեռանալը «Միլանից»

«Ինտերի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն բացատրել է իր հեռանալը «Միլանից»։

«Բոլորը կարծում են, որ ես «Միլանից» հեռացել եմ փողի համար, բայց դա այն ամենը չէ, ինչ ինձ հետաքրքրում է։ Ինձ համար կարևոր էր լսել, ինձ կարևոր զգալ, և ահա ես ունեմ այդ զգացողությունը»,- Չալհանօղլուի խոսքը մեջբերում է pianetamilan.it-ը։

Այս մրցաշրջանում Չալհանօղլուն «Ինտերի» կազմում 22 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, խփել ութ գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ինտերի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։