Էռնեստո Վալվերդեն 500-րդ հանդիպումն անցկացրեց Լա Լիգայում

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի խաղում «Աթլետիկը» 2։0 հաշվով հաղթեց «Սեւիլիային»։

Բիլբաոյի թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի համար այս հանդիպումը նրա կարիերայի 500-րդն էր Լա Լիգայում։

Վալվերդեն ունի 238 հաղթանակ, 140 պարտություն և 122 ոչ-ոքի: Անցկացրած 500 հանդիպումներում Վալվերդեի թիմը խփել է 821 գնդակ, բաց թողել՝ 587։

59-ամյա Վալվերդեն Լա Լիգայի խաղերում զբաղեցնում է 7-րդ տեղը, ինչպես նաև 5-րդն է հաղթանակներով և խփած գոլերով (820):