CIES Football Observatory․ Ամենաբարձր տրանսֆերային արժեքով ֆուտբոլիստների ցանկը

CIES Football Observatory հետազոտական ​​խումբը հրապարակել է ամենաբարձր տրանսֆերային արժեքով ֆուտբոլիստների ցանկը։

Վարկանիշը գլխավորել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը։ Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի արժեքը կազմում է 267,5 մլն եվրո։

Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն է (251,2 մլն), երրորդում՝ Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը (250,3 մլն)։

Լավագույն 10-յակում են նաև Ռոդրիգոն (Ռեալ Մադրիդ, 247,9 մլն), Բուկայո Սական (Արսենալ, 223 մլն), Ֆիլ Ֆոդեն (Մանչեսթեր Սիթի, 195,8 մլն), Գավին (Բարսելոնա, 175,4 մլն), Խուլիան Ալվարեսը (Մանչեսթեր Սիթի 164,7 մլն), Ջամալ Մուսիալան (Բավարիա, 152,4 մլն) և Մարտին Էդեգորը (Արսենալ, 150,6 մլն)։