Դորտմունդի «Բորուսիան» իրավունք կունենա գնել Ջեյդոն Սանչոյին

Դորտմունդի «Բորուսիան» իրավունք կունենա 29 միլիոն եվրոյով գնել կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին, հայտնում է Football Insider-ը։ Անգլիացին պետք է վարձավճարով միանա «իշամեղուներին» մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը:

Աղբյուրի համաձայն՝ դորտմունդցիներն ընթացիկ մրցաշրջանի երկրորդ կեսում կվճարեն Սանչոյի աշխատավարձի կեսից էլ պակաս: Հիշենք, որ Սանչոն դադարեց ընդգրկվել «կարմիր սատանաների» հայտացուցակում այն ​​բանից հետո, երբ օգոստոսի վերջին վիճաբանեց թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ։

Իր կարիերայի սկզբում 22-ամյա անգլիացին արդեն հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում», որտեղից 2021 թվականին տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայում անցկացրել է ընդամենը երեք խաղ և արդյունավետ չի գործել։