Լուիս Էնրիկե․ «Տիտղոսներ նվաճելը միշտ էլ դժվար է»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է փարիզյան ակումբի հետ առաջին գավաթը նվաճելուց իր հույզերով։

«Տիտղոսներ նվաճելը միշտ էլ դժվար է: Կարևոր է նման հանդիպումներին մի փոքր այլ կերպ պատրաստվել, քան մյուսներինը, հնարավորինս արդյունավետ լինել։

Ես երջանիկ եմ, և հիմա մենք մտածում ենք առաջ շարժվելու և նոր գավաթներ նվաճելու մասին:

Ես 100%-ով գոհ չեմ, մենք կարող ենք ավելի լավ խաղալ։ «Թուլուզը» լավն էր երկրորդ խաղակեսում», – Էնրիկեի խոսքերն է մեջբերում Foot Mercato-ն։