Լուիս Էնրիկեն խոսել է ՊՍԺ-ի հետ իր առաջին գավաթի մասին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է փարիզյան ակումբի հետ առաջին գավաթը նվաճելուց իր հույզերով:

Հունվարի 3-ին ՊՍԺ-ն պատմության մեջ 12-րդ անգամ նվաճեց Ֆրանսիայի Սուպերգավաթը։ «Պարկ դե Պրենս» մարզադաշտում փարիզցիները հաղթեցին «Թուլուզին» (2:0): Իսպանացի մասնագետի համար սա առաջին գավաթն է ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնում։

«Գավաթներ նվաճելը միշտ էլ դժվար է: Կարևոր է նման հանդիպումներին մի փոքր այլ կերպ պատրաստվել, քան մյուսներինը, հնարավորինս արդյունավետ լինել։

Ես երջանիկ եմ, և հիմա մենք մտածում ենք առաջ շարժվելու և նոր գավաթներ նվաճելու մասին:

Ես 100%-ով գոհ չեմ, մենք կարող ենք ավելի լավ խաղալ։ «Թուլուզը »լավն էր երկրորդ խաղակեսում», – Էնրիկեի խոսքերն է մեջբերում Foot Mercato-ն: