Հենրիխ Մխիթարյան․ «Սիմոնե Ինձագիի հետ ընկերներ ենք»

Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է տարբեր մարզիչների ղեկավարությամբ խաղալու իր փորձի մասին։

«Ես սկսեցի Լուչեսկուից, հետո աշխատեցի Մոուրինյոյի հետ, ում հետ ամենադժվարն էր, բայց հաղթողի բնավորությամբ: Կլոպը Դորտմունդում հոգեբանի պես էր։ Մարզումների ժամանակ մենք խաղադրույք կատարեցինք 50 եվրոյով, ես պետք է 7 գոլ խփեի 10 փորձից։ Ես չկարողցա և ստիպված էի վճարել: Սակայն հաջորդ օրը Ֆրանկֆուրտում երկու գոլ խփեցի, ուստի կատակով ասացի նրան. «Այս պահից մեր միջև այլևս խաղադրույքներ չկան»։

Սիմոնե Ինձագի՞ն։ Հիմա ես ավելի շատ փորձ ունեմ, ուստի այլ կերպ եմ ընկալում։ Ինձագիի հետ սկսել եմ աշխատել 33 տարեկանից, և մենք գրեթե ընկերներ ենք, չնայած դերերի տարբերությունը գիտեմ։ Կարող եմ ասել, որ նա բավականին լուրջ է տրամադրված, և դա երևում է նրա խաղաոճից»,- ասել է Մխիթարյանը La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում։