Ֆիկայո Տոմորին կարող է կարիերան շարունակել Գերմանիայում

«Միլանի» պաշտպան Ֆիկայո Տոմորին կարող է կարիերան շարունակել Գերմանիայում։ Ֆուտբոլիստը հայտնվել է «Բավարիայի» ուշադրության կենտրոնում։

Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի տեղեկություններով՝ «Բավարիայի» խորհուրդը վերջին օրերին քննարկում էր անգլիացու թեկնածությունը։ Ընդ որում՝ «Միլանը» հաստատ շահագրգռված չէ հունվարին վաճառել 26-ամյա ֆուտբոլիստին։

Չնայած դրան՝ հավանականություն կա, որ մյունխենյան կողմը փորձ կանի ու առաջարկ կանի մինչեւ հունվարի վերջ։

Այս մրցաշրջանում Ֆիկայո Տոմորին մասնակցել է 16 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստն այժմ ապաքինվում է վնասվածքից։