Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին բացատրել է, թե ինչու է որոշել երկարաձգել պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ։
«Ես երկարաձգեցի պայմանագիրը, քանի որ թիմը հաջողությունների է հասել վերջին տարիներին և այս տարի։ Ակումբը տեսնում է, որ մեզ մոտ լավ մթնոլորտ է, և դա շատ կարևոր է, քանի որ առանց մարզչի և խաղացողների լավ հարաբերությունների թիմը չի կարող հաջողակ լինել։ Իհարկե, ես շնորհակալ եմ ակումբին պայմանագիրս երկարաձգելու համար, բայց նաև այն ֆուտբոլիստներին, ովքեր արտասովոր ոգի են դրսևորում։ «Ռեալն» ինձ համար առաջին հերթին ընտանիք է»,- ասել է Անչելոտտին։
Մադրիդի «Ռեալը» դեկտեմբերի 29-ին հայտարարեց 64-ամյա մասնագետի հետ պայմանագրի երկարաձգման մասին։ Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։
Այս պահին մադրիդյան ակումբը 18 տուրից հետո 45 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով «Ժիրոնայից»։