Մյունխենի «Բավարիան» տրանսֆերային նպատակ ունի

Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Վեսթ Հեմի» պաշտպան Տիլո Կեհրերի ծառայություններով, հայտնում է Fussball Transfers-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ գերմանացի ֆուտբոլիստը քիչ խաղաժամանակ է ստացել «մուրճերի» կազմում և պատրաստ է հեռանալ ակումբից։ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ուղիղ բանակցություններ է վարել ֆուտբոլիստի հետ և հույս ունի, որ նա կմիանա թիմին:

27-ամյա Կեհրերը «Վեսթ Հեմում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը, և Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում պաշտպանը անգլիական թիմի կազմում 12 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և արդյունավետ չի գործել։