«Բարսելոնայի» նորեկ Վիտոր Ռոկեն հայտնել է, թե կատալոնացիների ներկայիս կազմից ում հետ է ամենաշատը ցանկանում խաղալ։
««Բարսելոնայի» բոլոր խաղացողները բարձր մակարդակի խաղացողներ են, բայց ես իսկապես ցանկանում եմ խաղալ Ռոբերտ Լևանդովսկու հետ։ Երջանիկ եմ, որ շուտով երազանքս կիրականանա»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Կատալոնացիները 18-ամյա բրազիլացու հետ պայմանագիր կնքելու մասին հայտարարել էին հուլիսին։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ տրանսֆերը «Բարսելոնային» արժեցել է 40 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Ռոկեն բրազիլական ակումբի կազմում անցկացրած 45 խաղում դարձել է 21 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։