«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է Պրեմիեր Լիգայի չեմպիոնական մրցավազքի մասին իր կարծիքով։
«Եթե պարտվենք մեկ խաղում, մենք դուրս կմնանք պայքարից: Եթե հաղթենք, կմնանք դրա մեջ։ Նույն իրավիճակը վերաբերում է մրցակիցներին:
Պետք է հանգստություն պահպանել, ամեն ինչ կարող է պատահել։ Մեզ սպասում է տարվա վերջին խաղը։ Հունվարն ավելի անկաշկանդ կլինի, և ապաքինման համար ավելի շատ ժամանակ կլինի։
Վերջին տնային հանդիպումներում մենք չկարողացանք արդյունքի հասնել, ուստի պետք է փորձենք կենտրոնացած լինել»,- մարզիչի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։