Պաշտոնական. Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտերի» հետ

Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ինտերի» հետ։ Ակումբի նոր պայմանագիրը հայ ֆուտբոլիստի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Մխիթարյանը մեկ մրցաշրջանում կստանա 4 միլիոն եվրո։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Մխիթարյանը 11-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։

Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա ֆուտբոլիստը Ա Սերիայում անցկացրել է 18 խաղ, դարձել 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։