«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է «Ռոմայի» դեմ Ա Սերիայի 18-րդ տուրի առաջիկա հանդիպումը։
«Մենք լավ մարզավիճակում ենք, բայց ֆուտբոլն ապրում է մշտական հավասարակշռության մեջ: Հենց որ արդյունքի հասնենք առաջիկա երկու հանդիպումներում, անմիջապես կտեսնենք, թե որտեղ կհայտնվենք մրցաշարային աղյուսակում։
«Ռոման» պրագմատիկ թիմ է, որը գլխավորում են աշխարհի լավագույն մարզիչներից մի քանիսը: Այս թիմը տաղանդավոր խաղացողներ ունի։ Այս խաղում մեզ պետք կլինի մեծ համբերություն ցուցաբերել»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի պաշտոնական կայքը։