«Բարսելոնայի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ժոաու Ֆելիշը, ում իրավունքները պատկանում են «Ատլետիկոյին», կարող է կարիերան շարունակել Ասիայում։
Ըստ Todofichajes-ի, եթե կատալոնական ակումբը չկարողանա գնել 24-ամյա ֆուտբոլիստին «Ատլետիկոյից», ապա Ֆելիշը պատրաստ է տեղափոխվել Սաուդյան Արաբիա, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված են մի քանի ակումբներ։
Հարկ է նշել, որ օրեր առաջ Ֆելիշը Սուրբ Ծնունդն անցկացրել է Ռիադում և այցելել Սաուդյան Արաբիայի մի քանի քաղաքներ։