Ջեք Գրիլիշը 500 հազար ֆունտ է ծախսել իր տան համար

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը 500 հազար ֆունտ է ծախսել իր 24 հեկտար տարածքով տան շուրջ ցանկապատերի վրա: Դեկտեմբերի 29-ին հայտնի է դարձել, որ ավազակները մտել են ֆուտբոլիստի տուն։

Հարևաններից մեկն ասաց. «Սարսափելի է, որովհետև նա տեղափոխվեց այստեղ Սուրբ Ծննդյան նախօրեին կամ նախորդ օրը։ Նա 500,000 ֆունտ է ծախսել ցանկապատերի վրա, բայց դա ակնհայտորեն չօգնեց»:

Կողոպուտը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ին, երբ «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի շրջանակներում խաղում էր «Էվերթոնի» հետ (3:1): Այդ պահին առանձնատանը եղել է Գրիլիշի ընտանիքը։ Կողոպտիչները ներխուժել են ներս և 1 միլիոն ֆունտ արժողությամբ ժամացույցներ և զարդեր վերցրել:

Այս պահին ձերբակալվածներ չկան, հետաքննությունը շարունակվում է։