Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ինտերի» հետ, հայտնել է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
34-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։ Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 4 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։
Դեկտեմբերի 29-ին Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ։
Մխիթարյանը «Ինտերում» հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից։ 2023/24 մրցաշրջանում 34-ամյա հայ ֆուտբոլիստը 23 խաղում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։