Պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն նոր պայմանագիր է կնքել «Ինտերի» հետ, հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «ներաձուրիների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը:
Դիմարկոն «Ինտերի» ակադեմիայի սան է։ Պաշտպանը հիմնական թիմում հանդես է գալիս 2018 թվականի ամառվանից։
Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 15 հանդիպման։ Դիմարկոն դարձավ երեք գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։