Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրի արտագնա խաղում «Չելսին» 3։2 հաշվով հաղթեց «Լյութոն Թաունին»։ Լոնդոնյան ակումբի 21-ամյա կիսապաշտպան Քոուլ Պալմերն այս հանդիպմանը մասնակցել է իր թիմի բոլոր երեք գոլերին՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Պալմերը ՊրեմիերԼլիգայում ընթացիկ մրցաշրջանում 12 գոլային փոխանցում է կատարել (8 գոլ և 4 գոլային փոխանցում):
Ըստ Opta-ի, մինչև 21 տարեկանների շրջանում Եվրոպայի թոփ 5 լիգաներից միայն մեկ ֆուտբոլիստ է ավելի շատ միավորներ վաստակել գոլ + փոխանցում համակարգում՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ջուդ Բելինգհեմն ունի 15 գոլային փոխանցում։