Ժոաու Կանսելուն նշել է այն ֆուտբոլիստին, ով իր վրա ամենամեծ տպավորությունն է թողել «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» պաշտպան Ժոաու Կանսելուն, ով անցյալ ամառ է միացել կատալոնական ակումբին, պատմել է, թե իր թիմակիցներից ով է իրեն ամենից շատ տպավորել։

«Ֆրենկի դե Յոնգը ամենամեծ տպավորությունն է թողել ինձ վրա: Եթե ​​աշխատեիք նրա հետ, կտեսնեիք, թե ինչպես է նա մարզվում և որքան տարբեր բաներ կարող է անել խաղադաշտում»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ դե Յոնգը կատալոնական ակումբում հանդես է գալիս 2019 թվականից։ Այս ընթացքում հոլանդացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 195 հանդիպման, որոնցում դարձել է 16 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։ 26-ամյա խաղացողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։