Վիտոր Ռոկե․ «Իմ երազանքն իրականություն է դարձել»

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Վիտոր Ռոկեն կիսվել է Չավի Էրնանդեսի թիմում հանդես գալու ակնկալիքներով։

Հիշեցնենք, որ հունվարին 18-ամյա բրազիլացին պետք է նորամուտը նշի «Բարսելոնայի» կազմում։

«Իմ երազանքն իրականություն է դարձել։ Ես եկել եմ այստեղ, որպեսզի սովորեմ իմ թիմակիցներից և շատ գոլեր խփեմ «Բարսելոնայի» կազմում։ Չեմ համբերում, թե երբ կսկսեմ խաղալ թիմում»,- ասել է Ռոկեն մամուլի ասուլիսի ժամանակ։