Երկու ֆուտբոլիստ կարող է հեռանալ ՊՍԺ-ից

Պաշտպան Լեյվին Կուրզավան և հարձակվող Յուգո Էկիտիկեն կարող են հեռանալ ՊՍԺ-ից։ Փարիզյան ակումբը մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանում բաժանվել ֆուտբոլիստներից, հայտնում է Le Parisien-ը։

Այս մրցաշրջանում Կուրզավան ու Էկիտիկեն խաղադաշտում անցկացրել են ընդամենը 8 րոպե։

Ընդհանուր առմամբ, 31-ամյա Կուրզավան փարիզցիների կազմում անցկացրել է 154 հանդիպում։ Նա դարձել է 14 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։ 21-ամյա Էկիտիկեն 33 խաղում դարձել է 4 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։