«Ինտերը» փոխարինող է գտել իր ֆուտբոլիստին

«Բրյուգեի» եզրային հարձակվող Տայոն Բյուքենանը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա կանադացու ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը»։ Միլանցիները դիտարկում են Բյուքենանին որպես Խուան Կուադրադոյի փոխարինող, ով երեք ամսով բաց կթողնի աքիլեսյան ջլի վիրահատությունից հետո:

«Ինտերը» բանակցություններ է վարում բելգիական ակումբի հետ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։