Կրիշտիանու Ռոնալդու․ «Մեզ չի կարելի կանգնեցնել»

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցցանցերում գրառում է հրապարակել՝ նվիրված Սաուդյան Արաբիայի առաջնությունում «Ալ-Իթթիհադի» նկատմամբ տարած հաղթանակին (5-2)։

Պորտուգալացին այս խաղում դուբլի հեղինակ դարձավ։

«Կարևոր հաղթանակ. Մեզ չի կարելի կանգնեցնել»,- գրել է Ռոնալդուն։

Նշենք, որ այս խաղում գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ալ-Իթիհադի» առաջատար և Մադրիդի «Ռեալում» Կրիշտիանուի նախկին խաղընկեր Կարիմ Բենզեման։